«Բավարիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է Ալֆոնսո Դեյվիսի ապագայի հարցում

Մյունխենի «Բավարիան» շարունակում է հավատալ եզրային պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ուժերին, ով այս մրցաշրջանում վատ մարզավիճակում է:

Լրագրող Ֆրենկ Լինկեսի խոսքով՝ ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում կանադացու խաղային որակները և ցանկանում է երկարաձգել նրա գործողպայմանագիրը։

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Դևիսը խփել է մեկ գոլ և կատարել  չորս գոլային փոխանցում: