«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը մտադիր է հաջորդ մրցաշրջանում մնալ թիմում:
Լրագրող Ալեքս Կրուկի խոսքով՝ անգլիացի կիսապաշտպանը համոզված է, որ ի վիճակի է ուժեղացնել Խոսեպ Գվարդիոլայի թիմը։
Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել անցյալ ամառ «Լիդսից» մոտ 50 միլիոն եվրոյի դիմաց:
Նա մի քանի վնասվածք ստացավ մրցաշրջանի սկզբում, ինչի պատճառով չկարողացավ ադապտացվել թիմին:
Հիշեցնենք, որ Ֆիլիպսն այժմ գտնվում է «Աստոն Վիլլայի» դիտակետում։
Ունայ Էմերիի թիմը պատրաստ է հաջորդ ամառ պայքարել կիսապաշտպանի տրանսֆերի համար։