Մյունխենի «Բավարիան» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Ռայան Գրավենբերխին, ով ցանկանում է հեռանալ թիմից խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։
Edition Kicker-ը հայտնում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը վստահ է, որ հոլանդացի կիսապաշտպանը կհաստատվի թիմի հիմնական կազմում:
Ֆուտբոլիստը պատրաստ է միանալ «Լիվերպուլին», սակայն «Բավարիան» դեռ պատրաստ չէ բաժանվել հոլանդացուց, ում ձեռք է բերել անցած ամառ Ամստերդամի «Այաքսից»։
Նշվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը Գրավենբերխին հորդորել է համբերատար լինել։