«Վոլֆսբուրգի» սկաուտ Դանիել Բայերը աշխատանքի կանցնի գերակումբում

«Վոլֆսբուրգի» սկաուտ Դանիել Բայերը ամռանը կմիանա «Բավարիային», հայտնում է Wolfsburger Allgemeine Zeitung-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբն արդեն համաձայնել է Բայերի՝ մյունխենյան ակումբ  տեղափոխությանը։

38-ամյա Բայերը նախկինում նման պաշտոն է զբաղեցրել «Աուգսբուրգում»: