Ժոզե Մոուրինյոն կարոդ է գերակումբ գլխավորել

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»:

Փարիզցիների ներկայիս մարզիչ Քրիստոֆ Գալտյեն դժվար թե հաջորդ մրցաշրջանում պահպանի աշխատանքը, իսկ ակումբի ղեկավարությունն արդեն համապատասխան փոխարինող է փնտրում նրա համար։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, ՊՍԺ-ն բանակցությունների մեջ է Մոուրինյոյի հետ: Պորտուգալացի մասնագետի պայմանագիրը «Ռոմայի» հետ հաշվարկված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Ժոզե Մոուրինյոն «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամառվանից։