«Բարսելոնան» կրկնեց «Սևիլիայի», «Ատլետիկոյի» և «Վալենսիայի» ռեկորդային ցուցանիշը

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթեց «Օսասունային»:

Սա կատալոնական ակումբի արդեն 11-րդ հաղթանակն է ընթացիկ մրցաշրջանում նման հաշվով։

Ինչպես հայտնում է Opta-ն՝ կատալոնացիները կրկնել են Լա Լիգայի ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում 1։0 հաշվով հաղթանակների քանակով։

Նույն արդյունքի են հասել «Սևիլիան» 2020/21 մրցաշրջանում, «Ատլետիկոն»՝ 2017/18 մրցաշրջանում, և «Վալենսիան»՝ 1988/89 մրցաշրջանում։