«Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարի ապագան մնում է անորոշ

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է թիմի պաշտպան Բենժամին Պավարի ապագայի մասին։

«Մենք կքննարկենք Պավարի հետ նոր պայմանագիրը, տեսնենք, թե ինչպես է նա զգում իրեն: Ես ուրախ եմ, որ նա մեզ հետ է, նրա մոտ ամեն ինչ կարգին է»,- Սալիհամիջիչի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ Պավարը հայտնել էր, որ դեռ պատրաստ չէ ակումբի հետ քննարկել իր նոր պայմանագիրը։

27-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսին: