ՊՍԺ-ն ցնցված է Լիոնել Մեսսիի՝ Սաուդյան Արաբիա մեկնելուց

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նախօրեին մեկնել էր Սաուդյան Արաբիա, սակայն այդ ուղևորությունը հավանության չի արժանացել ոչ գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի, ոչ էլ մարզական տնօրեն Լուիս Կամպոսի կողմից, հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը հրաժարվել է մասնակցել թիմի մարզմանը և մեկնել է Սաուդյան Արաբիա: ՊՍԺ-ի ֆուտբոլիստները ցնցված են եղել արգենտինացու այս որոշումից:

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: