Լաուտարո Մարտինեսը ցանկանում է տեղափոխվել Անգլիա

«Ինտերը» պատրաստ է թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբը մտադիր է միջոցներ հայթայթել կազմն ուժեղացնելու համար։ Արգենտինացու համար «Ինտերը» կարող է ստանալ մոտ 75 մլն եվրո։

Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը, ցանկանում է տեղափոխվել Անգլիա:

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում «Ինտերի» կազմում՝ դառնալով 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: