«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիային ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Fichajes-ը:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը մոտ է եղել Զաքարիայի հետ պայմանագիր կնքելուն 2022 թվականի հունվարին, սակայն «Յուվենտուսը» առաջ է անցել կատալոնական ակումբից ֆուտբոլիստի համար պայքարում։
Այս պահին 26-ամյա կիսապաշտպանը վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»։
Այս մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: