Դոմինիկ Լիվակովիչը՝ մանչեսթերյան գերակումբի դիտակետում է

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Զագրեբի «Դինամոյի» դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչին։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, եթե «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական դարպասապահ Դավիդ դե Խեան երկարաձգի աշխատանքային պայմանագիրը թիմի հետ, ապա երկրորդ դարպասապահ Դին Հենդերսոնը կլքի ակումբը, ուստի «կարմիր սատանաները» սկսեել են ուսումնասիրել 28-ամյա Լիվակովիչին ձեռք բերելու հնարավորությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքը կարժենա մոտ 11,5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Լիվակովիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ բաց թողնելով 47 գոլ։