Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերի համար իսկական որս կսկսվի

«Նապոլիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան պահանջարկ է վայելում եվրոպական թոփ ակումբների շրջանում։ Ըստ Goal.com պորտալի լրագրողների՝ վրացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են միանգամից չորս հսկաներ։ Վինգերի համար կպայքարեն Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին» և ՊՍԺ-ն։

Կվարացխելիան նեապոլիտանական թիմի շարքերը համալրել է 2022 թվականի ամռանը։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև 2026/2027 մրցաշրջանի ավարտը։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Խվիչան անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: