«Ռոմայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղային որակները ով այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր Լիգայում դարձել է 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռաշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Նա շատ գոլեր է խփում ու պետք է շարունակի նույն ոգով։
Հաջողության հասնելու համար յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար կարևոր է ակումբի աջակցությունը»,- Մատիչի խոսքերն է մեջբերում Center Devils-ը:
Հիշեցնենք, որ Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» գույները պաշտպանել է 2017-ից 2022 թվականներին։
Նախորդ մրցաշրջանի վերջում ֆուտբոլիստը հեռացավ թիմից և ազատ գործակալի կարգավիճակով գնաց իտալական «Ռոմա»։