Ֆիկայո Տոմորին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Միլանի» պաշտպան Ֆիկայո Տոմորին կարիերան Անգլիայի Պրեմիեր Lիգայում շարունակելու տարբերակներ ունի, այս մասին հայտնում են 90min լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երեք ներկայացուցիչներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Նյուքասլը»։

Անձամբ Տոմորին, դեմ չէ վերադառնալ «Մառախլապատ Ալբիոն»։ Նա կարծում է, որ դա դրականորեն կանդրադառնա Անգլիայի հավաքականում իր կարիերայի վրա։