Կասպեր Շմեյխել. «Չեմ կարծում, որ իմ պատմությունը «Լեսթերում» ավարտվել է»

«Լեսթերի» նախկին դարպասապահ Կասպեր Շմեյխելը չի ​​բացառել, որ մինչև կարիերայի ավարտը կարող է վերադառնալ «Լեսթեր»:

Հիշեցնենք, որ դանիացին անցյալ ամառ լքեց «Քինգ Փաուեր» մարզադաշտը՝ տեղափոխվեց «Նիսս»:

«Չեմ կարծում, որ իմ պատմությունը «Լեսթերում» ավարտվել է. Ես եկել եմ այս ակումբ որպես երիտասարդ տղա, ում տուն էր պետք:

Ես ուզում էի դառնալ այնպիսին, ինչպիսին դարձա, ակումբն օգնեց ինձ հասնել դրան: Հիմա ես զգում եմ, որ իմ «Լեսթերի» պատմությունը չի ավարտվել»,- ասել է Շմեյխելը Sky Sports-ին տված հարցազրույցում: