Չավին ասել է, թե ինչու է «Բարսելոնայի» դարպասապահների համար դժվար ստանալ «Զամորայի» մրցանակը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, թե ինչու է ակումբի դարպասապահների համար դժվար ստանալ «Զամորայի» մրցանակը։

Այս մրցանակը շնորհվում է Լա լիգայի խաղերում ամենաքիչ գնդակներ բաց թողած դարպասապահին։

«Մենք պաշտպանվող թիմ չենք. «Բարսելոնայի» պաշտպանները հաճախ են ռիսկի դիմում, ինչի պատճառով ես չեմ զարմանում, որ Տեր Շտեգենը դեռ չի ստացել «Զամորայի» մրցանակը:

Բայց այս տարի մենք լավ ենք պաշտպանությունում: Ես ուրախ կլինեմ, եթե նա ստանա մրցանակը»,-ասել է մարզիչը: