Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը քննադատել է ՊՍԺ-ին ցուցադրած դժգույն խաղի համար
«Վերջին յոթ խաղում չորս պարտություն. Ամոթ է այդքան թանկ վճարել տոմսերի համար ու չտեսնել շոու խաղադաշտում։
Պետք է վերադարձնենք ՊՍԺ-ի ինքնությունը, այլ ոչ թե առանձին անձերի քննարկենք. Հակառակ դեպքում թիմը կկորցնի մեզ բոլորիս։
ՊՍԺ-ի երկրպագուներն արդեն հոգնել են»,- ասել է Ժերոմը RMC-ին։
Վերջին խաղում փարիզյան գրանդը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Լորիենին»:
33 տուրից հետո ՊՍԺ-ն վաստակել է 75 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։