Կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, ով ներկայումս հանդես է գալիս Ստամբուլի «Գալաթասարայում», կարող է վերադառնալ Իտալիայի առաջնություն։
Calciomercato-ի լրագրողների տեղեկություններով, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:
«Ռոսոներիները» ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե մրցաշրջանի վերջում նվաճեն Չեմպիոնների Լիգայի ուղեգիր:
Ձանիոլոյի աշխատանքային պայմանագիրը թուրքական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Թուրքիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է յոթ հանդիպման՝ խփելով երեք գոլ: