Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան այս ամառ կարող է վերադառնալ «Ռեալ Սոսյեդադ», հայտնում է AS-ը։
Մադրիդյան ակումբը չի խանգարի ֆուտբոլիստի հեռանալուն։
Օդրիոսոլայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո:
27-ամյա իսպանացին այս մրցաշրջանում Լա Լիգայում ընդամենը երկու անգամ է փոխարինման դուրս եկել։