«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ սպասելիքներով։
Սպասվող հանդիպումը կկայանա չորոքշաբթի։ «Սերուցքայինների» կազմում խաղը բաց կթողնի Վինիսիուս Ժունիորը՝ ով որակազրկված է։
«Վինիսիուսին կորցնելը մեծ հարված է «Ռեալի» համար, նա տարբերություն է ստեղծում և առանցքային դեր է խաղում:
Բայց Մադրիդն առանց նրա էլ անհավանական ֆուտբոլ է խաղում է: Այն, ինչ անում է Կառլո Անչելոտտին, խենթություն է»,- ասել է մարզիչը: