«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մտադիր է անձամբ բանակցություններ վարել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսի հետ, հայտնում է Mirror-ը:
Հրատարակության համաձայն՝ Արտետան պլանավորում է անձամբ հանդիպել ֆուտոլիստի հետ մրցաշրջանի ավարտից հետո՝ համոզելով նրան միանալ թիմին:
Կիսապաշտպանը արդեն երկար ժամանակ է ինչ լոնդոնցիների գլխավոր տրանսֆերային նպատակն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» պատրաստ է Ռայսի համար վճարել 80 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Ռայսը մասնակցել է 42 խաղի՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։