Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձը։
«Եթե նա վերադառնա, ապա նրան կդիմավորեն գրկաբաց: Ի վերջո, բոլոր իսպանացիները, ինչպես նաև բոլոր իսպանացի ֆուտբոլասերները ցանկանում են մեր առաջնության լավագույն ֆուտբոլիստններին:
Ինչ էլ որ լինի, Լեո Մեսսին եզակի ֆուտբոլիստ է համաշխարհային ֆուտբոլում, և ես նրան միշտ ամենայն բարիք եմ մաղթում»,- Ռուբիալեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։