Գոնսալո Ռամուշը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Ռոման» ցանկանում է պայմանագիր կնքել Լիսաբոնի «Բենֆիկայի» պորտուգալացի հարձակվող Գոնսալո Ռամուշի հետ, հայտնում է A Bola-ն։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը փոխարինող է փնտրում Տեմմի Աբարահամին, սակայն գործարքն ավարտելը շատ բարդ կլինի բարձր գնի պատճառով։

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում Ռամուշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 խաղի, որոնցում դարձել է 25 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։