Իտալիայի առաջնության երեսուներորդ տուրի խաղում «Միլանը» Հռոմում ոչ-ոքի խաղաց տեղի «Ռոմայի» հետ, «ռոսոներիների» անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորիի համար սա 100-րդ հանդիպումն էր «Միլանի» կազմում:
Պաշտպանը մեկնաբանել է այս իրադարձությունը
– «Միլանի» կազմում 100 խաղ անցկացնելը պատիվ է. Այս ակումբի մարզաշապիկը կրելը մեծ հաճույք է։ Ես պատրաստ եմ «Միլանի» հաջորդ հարյուր խաղերին»,- գրել է Տոմորին սոցցանցում։
Իտալիայի առաջնության հերթական տուրում «Միլանը» սեփական հարկի տակ կխաղա «Կրեմոնեզեի» հետ։