Վիլֆրիդ Զահան ցանկանում է տեղափոխվել Ֆրանսիա

Կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Զահան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում է «Քրիսթալ Փելասին», կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Ֆրանսիա: Ըստ 90min-ի լրագրողների՝ աֆրիացու ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։

30-ամյա ֆոտբոլիստը պատրաստ է  փոխել՝ ակումբային գրանցումը Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար։

Այդ պատճառով նա չի նախատեսում նոր պայմանագիր կնքել «Քրիսթալ Փելասի» հետ։

Զահայի գործակալն արդեն նախնական բանակցություններ է վարել պրովանսյան ակումբի ղեկավարության հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Զահան Պրեմիեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: