Խոսե Մարիա Խիմենեսը կարող է տեղափոխվել Ա Սերիա

Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Calciomercatoweb-ի լրագրողների տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու «Միլանը»:

«Ներքնակների» ղեկավարությունն իր հերթին պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկեն 50 միլիոն եվրո։

Խիմենեսը մադրիդյան թիմի գույները պաշտպանում է 2013 թվականի գարնանից։

28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը գնահատվում է 35 մլն եվրո։