«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այն թոփ ակումբների մասին, որոնցում աշխատել և աշխատում է։
«Յուրաքանչյուր ակումբ ունի իր ԴՆԹ-ն: Փարիզում դա առանձնահատուկ բան էր՝ ոչ այնպես, ինչպես Անգլիայում և Գերմանիայում:
Հետեւաբար, դժվար է համեմատել։ Բայց «Չելսիում» և «Բավարիայում» մշակույթը շատ նման է:
Ամեն ինչ հաղթելու մասին է: Երկուսն էլ ուժեղ ակումբներ են, որոնք թելադրում են նորաձեւություն:
Ամենակարևորն այն է, որ ես միշտ սիրում եմ իմ թիմը»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Goal պորտալը։
Կիրակի օրը «Բավարիան» ընդունել է «Հերտային»: Հաղթանակի դեպքում մյունխենցիները առաջինը դուրս կգան Բունդեսլիգայում։