«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի հետ կապված ծրագրերի մասին։
«Իմ առաջնահերթությունը կլինի՞ հարձակվողին հրավերելւ։ Այո, կարծում եմ, բոլորը գիտեն դա: Գաղտնիք չէ, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում 9 համարի պակաս ենք զգում։
Մենք ունենք որակյալ ֆուտբոլիստներ, սակայն համալրումներ պետք են», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» հետաքրքրված են «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով։