Մասիմիլիանո Ալեգրի. «Կցանկանայի վերադարձնել այն Պոգբային, ում նախկինում մարզել եմ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի առողջական  վիճակի մասին, ով տառապում է վնասվածքներից։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ընդամենը 75 րոպե է անցկացրել խաղադաշտում:

«Պոգբան լավագույն մարզավիճակում չէ խաղալու համար. Կցանկանայի վերադարձնել այն Պոգբային, ում նախկինում մարզել եմ, բայց հիմա դա այդպես չէ։

Որքան երկար է ֆուտբոլիստը բացակայում, այնքան ավելի շատ ժամանակ է պահանջվում վերականգնվելու համար»,- լրագրողներին ասել է Ալեգրին։

«Յուվենտուսը» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: