Այս րոպեներին ընթանում է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ռեալ» – «Ալմերիա» խաղը:
Մադրիդի «Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման դուբլի հեղինակ էր դարձել «Ալմերիայի» դեմ խաղում:
Այսպիսով, Իսպանիայի առաջնություններում խփած 235 գոլով ֆրանսիացին դարձավ մրցաշարի պատմության չորրորդ ռմբարկուն։
Այս ցուցանիշով նա շրջանցեց Մադրիդի «Ատլետիկոյի», «Ռեալի» և «Ռայո Վալեկանոյի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսին։
Բենզեմայից ավելի շատ գոլեր Լա Լիգայում խփել են Թելմո Սարրան (252 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն (311 գոլ) և Լիոնել Մեսսին (474 գոլ):