Լարս Շտինդլը կվերադառնա հարազատ ակումբ

«Կարլսռուեի» սան Լարս Շտինդլը, ով այժմ հանդես է գալիս «Բորուսիայում», հաջորդ ամառ կլքի ակումբը և կվերադառնա հարազատ թիմ։

Այս մասին հաղորդում է «Կարլսռուեի» պաշտոնական կայքը։

34-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Շտինդլը լքել է իր հայրենի թիմը 2010 թվականին՝ միանալով «Հանովեր 96»-ին։