Լիոնել Մեսսին վերջնականապես կողմնորոշվել է իր ապագայի հարցում

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «Բարսելոնա», հայտնում է All About Argentina-ն:

Ըստ հրապարակման՝ ֆուտբոլիստը սպասում է կատալոնական ակումբի պայմանագրի առաջարկին և այն ստանալուն պես կընդունի այն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» սպասում է Լա Լիգայի վերջնական հավանությանը հարձակվողի տրանսֆերի համար։

35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։

«Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: