Գուտի. ««Բարսելոնայի» ցանկացած երկրպագուի համար սա վերամիավորում կլինի»

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։

«Բարսելոնայի» ցանկացած երկրպագուի համար սա վերամիավորում կլինի:

Բայց մարզական առումով սա լավ չէ «Բարսելոնայի» համար, քանի որ ակումբը կվերադառնա այն օրերը, երբ թիմը կախված էր մեկ ֆուտբոլիստից։

Լա Լիգայի համար սա նույնպես լավ է»,- Գուտիի խոսքերն է մեջբերում infobae.com-ը։

35-ամյա հարձակվողը կատալոնական ակումբում հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։

«Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 հանդիպում՝ դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: