Մյունխենի «Բավարիան» երկու տրանսֆերային թիրախ ունի

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մատնանշել է թիմի ամառային տրանսֆերային նպատակները։

Ինչպես հայտնի է դարձել Sport1.de-ի լրագրողներին, մասնագետը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնն ու հարձակման գիծը։

Խաղադաշտի միջնամասն ուժեղացնելու համար Տուխելը մտադիր է պայմանագիր կնքել «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչի հետ։

Ինչ վերաբերում է հարձակմանը, ապա հիմնական թեկնածուն հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին է, ով հանդես է գալիս Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։