Իսպանական Լա Լիգայում մնալու համար պայքարող «Խետաֆեն» նոր գլխավոր մարզիչ ունի։ Թիմի ղեկը ստանձնել է Խոսե Բորդալասը։ 59-ամյա մասնագետի ստորագրած պայմանագրի պայմանները հայտնի չեն։
Խոսե Բորդալասն արդեն մարզել է «Խետաֆեն» 2016 թվականի սեպտեմբերի վերջից մինչև 2020/2021 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ օրերս «Խետաֆեն» վատ արդյունքների պատճառով պաշտոնանկ արեց Կիկե Սանչես Ֆլորեսին:
Թիմն այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում 18-րդն է: Հաջորդ հանդիպումը «Խետաֆեն» կանցկացնի ապրիլի 30-ին՝ «Էսպանյոլի» հետ: