«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները կարող է տեղափոխվել «Բրայթոն»:
37-ամյա ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը մերսիսայդցիների հետ, որն ավարտվում է հունիսին։
Ըստ հեղինակավոր ինսայդեր Դեյվիդ Օրնշտեյնի, «Բրայթոնը» մտադիր է պայմանագիր կնքել վետերանի հետ որպես ազատ գործակալ:
Ջեյմս Միլները այս մրցաշրջանում մասնակցել է «Լիվերպուլի» 37 հանդիպման՝ կատարելով 2 գոլային փոխանցում: