Զլատան Իբրահիմովիչի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը այս մրցաշրջանում այլևս չի խաղա, հայտնում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ բուժզննումից հետո հաստատվեց, որ շվեդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չի կարողանալու օգնել իր թիմին։

Նշենք, որ 41-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է այս ամառ։

«Միլանը» ֆուտբոլիստին նոր պայմանագիր չի առաջարկի: Սակայն ֆուտբոլիստը հայտնել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։