ՊՍԺ-ն գլխավորելու երեք թեկնածու կա

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր են այս մրցաշրջանի ավարտից հետո փոխել թիմի գլխավոր մարզչին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ հնարավոր հավակնորդների ցանկում հայտնվում են մի քանի հայտնի մասնագետների անուններ։ Խոսքը Զինեդին Զիդանի, Տիագո Մոտայի ու Ժոզե Մոուրինյոյի մասին է։

Այս պահին ակումբի գլխավոր մարզիչն է Քրիստոֆ Գալտիեն։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2022 թվականի հուլիսից։