«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Ուսման Դեմբելեի՝ թիմ վերադառնալու մասին։
«Մենք կարոտել ենք Ուսմանին։ Նա լավագույնն է, երբ խոսքը գնում է մեկը-մեկի դիմաց խաղի մասին: Նրա նմաններն աշխարհում քիչ են։ Հարցրեք Իսպանիայի առաջնությունում եզրային պաշտպաններին, թե ովքեր են նրանց ֆավորիտները:
Դեմբելեն անհավանական արագությամբ ֆուտբոլիստ է, ով գիտի, թե ինչպես փոխել: Տրամաբանական է, որ մեզ պակասում էր նման հարձակվողը։ Վնասվածքը, որը ստացել էր Դեմբելեն, այն հատվածում էր, որը դժվար է վերականգնվել։
Բայց հիմա նա լավ է և երջանիկ։ Տեսնենք՝ նա խաղադաշտ դուրս կգա մեկնարկում, թե փոխարինման, բայց նրա վերադարձը շատ կարևոր նորություն է մեզ համար»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը։