Ջանլուկա Սկամական կարող է վերադառնալ Իտալական Ա Սերիա

«Վեսթ Հեմի» հարձակվող Ջանլուկա Սկամական կարող է վերադառնալ Իտալական Ա Սերիա, հայտնում է Նիկոլո Շիրան

Ըստ ինսայդերի՝ 24-ամյա հարձակվողի խաղին հետևում են «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»:

Սկամական «Վեսթ Հեմ» է տեղափոխվել անցած ամառ «Սասուոլոյից»:

Այս մրցաշրջանում հարձակվողը լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո: