Արհեստական ​​ինտելեկտը գտել է Կարիմ Բենզեմայի կատարյալ փոխարինողին

Marca թերթի լրագրողները,  Olocip արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ, գտել են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի կատարյալ փոխարինողին։

Ըստ արհեստական ​​ինտելեկտի՝ Բենզեմային լավագույն փոխարինողը կլինի Պորտուգալիայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշը։

Բենզեման «Ռեալում» հանդես է գալիս 2009 թվականի հուլիսից։ Կարիմի գործող պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում հարձակվողը անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։