Ֆրենկ Լեմպարդը կշարունակի զբաղեցնել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը մինչև այս մրցաշրջանի ավարտը, հայտնում է Sky Sports-ը։
Լեմպարդը գլխավորել է«Չելսին» ապրիլի 6-ին, այդ ժամանակից ի վեր լոնդոնյան թիմը պարտվել է նրա գլխավորությամբ բոլոր հինգ հանդիպումներում՝ խփելով ընդամենը մեկ գոլ։
Չնայած դրան ակումբը չի հեռացնի Լեմպարդին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։
«Չելսին» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները, իսկ ֆավորիտը Մաուրիսիո Պոչետինոն է։