Կիկե Սանչես Ֆլորեսը լքեց «Խետաֆեի» գլխավոր մարզչի պաշտոնը

Իսպանական «Խետաֆեն» և թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Լա Լիգայում անցկացրած վերջին 5 խաղերում մադրիդյան թիմը տարել է ընդամենը մեկ հաղթանակ և Լա լիգայի 31 տուրերից հետո 31 միավորով 17-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ 58-ամյա իսպանացի մասնագետի նախորդ ակումբն անգլիական «Ուոթֆորդն» էր, որտեղից նա հեռացել էր 2019 թվականի դեկտեմբերի 1-ին: