«Բավարիայի» դարպասապահ Յան Զոմմերը կարող է հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այս մասին Twitter-ի իր էջում գրել է լրագրող Մաքսիմիլիան Կոխը։
Մյունխենցիների ղեկավարությունը դժգոհ է վերջին հանդիպումներում շվեյցարացու ցուցադրած խաղից, իսկ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաջորդ մրցաշրջանում կվստահի Մանուել Նոյերին։
«Բավարիան» այս տարվա հունվարին Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» գնեց Զոմերին 8 միլիոն եվրոյով:
Դարպասապահը «Բավարիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում և բաց թողել 26 գնդակ։