Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստ մոտ է շարք վերադառնալուն

Մադրիդի «Ռեալի» երկու պաշտպաններ մոտ են շարք վերադառնալուն: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Դավիդ Ալաբան ու Ֆերլան Մենդին սկսել են անհատական ​​մարզումները։

Նշվում է, որ ֆուտբոլիստիներին որոշակի ժամանակ կպահանջվի ընդհանուր խումբ վերադառնալու և խաղընկարների հետ մարզվելու համար։ Ալաբան պետք է խաղադաշտ դուրս գա «Օսասունայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում:

Այս մասին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։ Ինչ վերաբերում է Մենդիին, ապա վերջին շրջանում նրա վերադարձի ժամկետները չի նշվում։

Նշենք, որ Մենդին այս մրցաշրջանում մեկ գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի առաջնությունում, իսկ Ալաբան դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։