Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը այս շաբաթ հանդիպել է մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, հայտնում է AS-ը։
37-ամյա խորվաթացին պատրաստվում է մնալ Մադրիդում՝ չնայած Սաուդյան Արաբիայի առաջարկին, որտեղ նա պատրաստ էր վճարել 50 միլիոն եվրո երկու տարվա ընթացքում:
Նշվում է, որ Մոդրիչը Պերեսին ասել է «Ռեալում» մնալու ծրագրերի մասին։ Պերեսն իր հերթին պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել երկարաձգել պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչը «Ռեալի» կազմում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։