ՊՍԺ-ն դեռ չի սկսել բանակցությունները Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի շուրջ

«Պարի Սեն Ժերմենը» դեռ չի սկսել բանակցությունները «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի շուրջ։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, նիգերիացու շրջապատը հերքում է այն լուրերը, թե ֆուտբոլիստը ունի առաջարկ փարիզյան ակումբից:

Նշենք, որ Օսիմհենը եվրոպական շատ թոփ ակումբների տրանսֆերային նպատակն է: Հիմնական հավակնորդները համարվում են Մյունխենի «Բավարիան», Լոնդոնի «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը խփել է 21 գնդակ, ինչի շնորհիվ նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու։ Հարձակվողը նախկինում հանդես է եկել Ֆրանսիայում՝ «Լիլի» կազմում։