«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել իր պաշտպանին, պատճառը Ջեյմսի հաճախակի վնասվածքներն են։ Կառլո Անչելոտտին ցանկանում է իր թիմում տեսնել 23-ամյա պաշտպանին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։