«Ժիրոնայի» հարձակվող Վալենտին Կաստելյանոսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ հարաբերությունների մասին.
«Ինձ միշտ ավելի շատ է դուր եկել «Բարսելոնան», քան «Ռեալը»: Ամեն ինչ Լեո Մեսսիի պատճառով: Նա ինձ համար կուռք է։ Ես միշտ սիրել եմ նրա խաղերը։
Նա աստված է արգենտինացիների համար։ Մեսսին ստիպեց ինձ լաց լինել աշխարհի առաջնությունից հետո»,- ասել է Կաստելյանոսը բլոգեր Ժերար Ռոմերոյին:
Նշենք, որ «Ժիրոնայի» հարձակվող Վալենտին Կաստելյանոսը պոկերի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ ապրիլի 25-ին կայացած Իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրի խաղում։