Լոնդոնյան գրանդը ցանկանում է գնել Սամուել Չուկվեզեին

«Արսենալը» դիտարկում է «Վիլյառեալի» հարձակվող Սամուել Չուկվեզեին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա նիգերիացու համար հավակնում են նաև «Լիվերպուլը», «Ռեալը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը» և «Աստոն Վիլլան»:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։